Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով.

Պաշտոնական
Sanitek_1

Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ   Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։ Դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա են տեղեկություններ, որ շուրջ երկու շաբաթ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում, զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան։ Քաղաքացիները պատշաճ չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները վկայում են հարցի հանրային նշանակության մասին, Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։ Ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ «Սանիթեք» ընկերության կողմից պարտավորությունների կատարման առնչությամբ։