Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ

Պաշտոնական
IMG_7330

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն էր, ինչպես նաև միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր:  Նիստին ներկա էին 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը:  Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, և այսօր ավելի քան երբևէ Երկրապահը պիտի համախմբվի: Փոխնախագահները կոչ արեցին նախկին ԵԿՄ-ականներին վերադառնալ կառույց՝ գրանցվելով իրենց տարածքային բաժանմունքներում՝ համագումարի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու և մասնակցություն ունենալու համար: ԵԿՄ վարչության անդամները քննարկեցին նաև կառույցի հետագա աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: ԵԿՄ