ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի դատախազությունից այսօր տեղեկացել ենք, որ մայիսի 22-ին ժամը 13.30-ին Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու հարավ-արեւելյան երկրորդ անցման 2-րդ տան բակի հարավային պարսպին հարակից դաշտում, պարսպի տակ կայանած հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 133 տան բնակիչ՝ 1975 թվականին ծնված Ռուստամ Արտաշեսի Սարգսյանին պատկանող սեւ գույնի «Տոյոտա-Լենդ-Քրաուզեր» մակնիշի 77 ՍԼ 222 պետհամարանիշի ավտոմեքենան, որի թափքին եւ պատուհանների ապակիներին, զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ:
Ավտոմեքենայի տերը՝ Ռուստամ Սարգսյանը, դիմել է փախուստի: Շիրակի մարզային դատախազութան կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ռուստամ Սարգսյանին հատնաբերելու ուղղությամբ:
Նույն օրը Ոստիկանության Գյումրու բաժին բերման է ենթարկվել մայիսի 20-ին հայտնաբերված «Համմեր-2» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենայի սեփականատեր՝ 1972 թվականին ծնված Արտյոմ Գեորգիի Ղուկասյանը: Հիշեցնենք, որ այս ամենն արվում է մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Գյումրի, «Ցայգ»