A
A
Թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները չորս օր է գործադուլ են հայտարարել
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանն ընդունել է թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցներին, ովքեր արդեն չորս օր է գործադուլ են հայտարարել, որն ուղղված է տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բուժանձնակազմի՝ Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ հանդիպման մանրամասները ու հետագա անելիքները։
Բուժաշխատողների խոսքով Կ. Բաբինյանը հորդորել է վերադառնալ բնականոն աշխատանքի և վստահեցրել, որ տնօրենի հետ նույնպես կհանդիպի՝ փոխզիջումային տարբերակ գտնելու նպատակով ։
Աշխատակիցները, սակայն իրենց հերթին նշել են, որ պատրաստվում են շարունակել գործադուլը և իրենց համար ընդունելի կարող է լինել միայն տնօրենի հրաժարականը։
Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին