Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում բոլորը չէ, որ հարուստ են, շատերն են պատրաստվում գալ Հայաստան. Գլենդելի քաղաքապետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
amerika-1

ԱՄՆ-ում բնակվող շատ հայեր պատրաստվում են գալ Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ «ԱՄՆ-ում բոլորը չէ, որ հարուստ են։ Շատերն են պատրաստվում գալ Հայաստան։ Հատկապես թոշակառուները, ովքեր այնտեղ աշխատել են երկար տարիներ և իրենց թոշակ են կուտակել։ Ամերիկայի համար այդ թոշակը բավարար չէ ապրելու համար, սակայն Հայաստանում դա մեծ գումար է և հնարավոր է ապրել։ Կա նաև մյուս շերտը մարդկանց, ովքեր շատ են կապված Հայաստանի և հայրենիքի հետ։ Այսօր բոլորի ցանկությունն է, որ Հայաստանում կորսված արդարությունը վերականգնվի և այդ մարդիկ կգան Հայաստան»,- նշեց Զարեհ Սինանյանը։ Ըստ քաղաքապետի՝ պետք է աջակցել և նպաստել, որպեսզի հայրենադարձությունը կազմակերպվի։ Զարեհ Սինանյանը նաև նշեց, որ ոստիկանության և ԱԱԾ բացահայտումները շատ են ոգևորում ամերիկահայերին։ «Իհարկե կոռուպցիան և անարդարությունը հայաստանցիներն են իրենց մաշկի վրա զգացել, սակայն արդարության վերականգնումը շատ կարևոր է սփյուռքահայերի համար»,- ասաց նա։