A
A
Լեւոն Արոնյանը Բելգիայում պահպանում է 2-րդ հորիզոնականը
Բելգիայի Լյովեն քաղաքում տեղի ունեցող շախմատի Grand Chess Tour մրցաշարում այսօր կայացան կայծակնային շախմատի առաջին շրջանի մրցախաղերը: Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց իր տեղը առաջին եռյակում: Նա ընդհանուր հաշվարկով ունի 16,5 միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ամերիկացի Ուեսլի Սոն, որն իր ակտիվում ունի 18 միավոր: Վաղը կկայանան երկրորդ շրջանի հանդիպումները: Լեւոն Արոնյանը պարտիայում հանդես կգա սպիտակ խաղաքարերով: