Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը տեղի է ունեցել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
trump-kim-4

Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ  և Հյուսիսային Կորեայի առաջնորդների պատմական հանդիպումը՝  Գագաթնաժողովի շրջանակներում։ Գլխավոր թեման ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափման ծրագրի քննարկումն էր: Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։ Գագաթնաժողովն անցկացվել է Սենթոզա  կղզում գտնվող Capella հինգաստղանի հյուրանոցում: Հանդիպումը մեկնարկել է  Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի պատմական ձեռքսեղմամբ։ Թրամփն ասել է, թե  հույս ունի, որ բանակցությունները կհաջողվեն ու չի կասկածում, որ Փհենյանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները «ցնցող» կլինեն։ Կիմ Չեն Ինն ավելացրել է, որ իրենք ստիպված էին բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի հանդիպումը կայանա. Մոտ 50 րոպե ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները զրուցել են առանձին (նրանց հետ եղել են միայն թարգմանիչները), որից հետո նրանց են միացել խորհրդարանականները և պատվիրակությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ-ի կողմից պետքարտուղար Մայք Պոմպեոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին: Ընդլայնված կազմով գագաթնաժողովի ավարտից հետո Թրամփն ու Կիմ Չեն Ինը դուրս են եկել ժպտալով ու ևս մեկ անգամ սեղմել  միմյանց ձեռքը: Ավելի ուշ լրագրողների հարցերին պատասխանելով, ԱՄՆ նախագահը նշել է, որ բանակցությունների հենց սկզբում «հսկայական առաջընթաց» է ձեռք բերվել։ Իսկ ԿԺԴՀ առաջնորդը մեկնաբանել է այսպես. «Մենք այս գագաթնաժողովի հետ կապված հաղթահարեցինք բոլոր վատատեսություններն ու շահարկումները, և ես կարծում եմ, որ դա լավ է խաղաղության համար»։