Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային ժողովի նիստը ուղիղ հեռարձակմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
azgayin-joxov-1

ԱԺ հերթական քառօրյային այսօր քննարկվում է ՍԴ անդամի թափուր տեղի համար դատավորների ընդհանուր ժողովը առաջադրած Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահից գրություն են ստացել այն մասին, որ մամուլում տարածված լրատվությունն իրականությանը չեն համապատասխանում։ Ելիզավետա Դանիելյանին ներկայացնելով` Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խնկարյանը նշեց, որ ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի` տարիքը լրանալու պատճառով հարկ է եղել նոր անդամ ընտրել. «Ելիզավետա Դանիելյանին առաջադրել են Վճռաբեկ դատարանի Քրեական պալատից։ Եղել է եւս մեկ թեկնածու` Արման Դանիելյանը։ Դատավորների ընդհանուր ժողովը գաղտնի քվեարկությամբ 88 կողմ ձայներով` որպես ՍԴ անդամի թեկնածու առաջադրել է Ելիզավետա Դանիելյանին։Արման Դանիելյանը ստացել էր 87 ձայն»: Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետաքրքվեց. «Որքան հիշում եմ` ՍԴ անդամի` նախորդ ընտրության ժամանակ դատավոր չի ընտրվել։ Թեկնածուն եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածուն։ Ճի՞շտ եմ հականում` եթե հիմա չենք ընտրում դատավոը, ապա ունենում ենք ՍԴ երկու անդամի թափուր տեղ»: «Այո, իրավացի եք։ Օրենքով սահմանված կարգով ՍԴ անդամի ներկայացման հերթը Դատավորների ընդհանուր ժողովինն էր, որն էլ ներկայացրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը»,- պարզաբանեց Երվանդ Խնկարյանը։