Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչն ընդունեց
Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Կառավարության նիստում այսօր ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի համաձայն ՝ 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Սա նպատակ ունի տնօրինվող գումարի վրա բացասական ազդեցությունը մեղմել։ Այն բյուջեի վրա նախատեսում է լրացուցիչ բեռ, բայց դա բյուջեում ճեղքված չի առաջացնի,-ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց. «Առաջինը՝ընդհանրապես չեղյալ համարել օրենքը, բայց հասկացանք, որ չենք կարող գնալ այդ ճանապարհով, որովհետ արդեն 120 միլիարդ տեղաբաշված է, որից 70 տոկոսը՝ Հայաստանում, և չեղյալ համարելու դեպքում այդքան գումար տնտեսությունից դուրս կգար: Այսօրվա կառավարիչներն ունեն հսկայական հեղինակություն, և դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը և հետո համոզել մարդկանց, որ երկիրը փոխվել է, եկեք՝ ներդրումներ անելու»: Մյուս տարբերակն, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետաձգելն էր այս կարգավորումը: Նա նշեց, որ թեև դա պարզ լուծում է թվում, բայց 200 հազար քաքաղաքացիները շատ պարզ հարց էին դնում, որ իրենք 2014 թվականից սկսած վճարում են կատարում: «Հետաձգման պարագայում շարունակելու են այդ քաղաքացիները վճարել, և այստեղ անարդարություն էր տեղի ունենալու»,-ասաց նա: Նշենք, որ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախuերը կավելանան մոտ 12-15 մլրդ ՀՀ դրամով: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ թողնելու որոշմանը, եւ նշեց, որ կառավարությունն ընդունել է ամենաօպտիմալ տարբերակը։