Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը հայտարարում, թե անհանգստանալու կարիք չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-3-1

Արցախի հարցը հիմա ավելի քան արդիական է, բանակցային գործընթացը գնում է փակուղի, ասում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:  «Ես զարմանում եմ,  թե ինչու է մեր պաշտպանության նախարարը հայտարարում, թե անհանգստանալու կարիք չկա։ Եթե հետեւենք ադրբեջանական մամուլին, ապա պարզ է դառնում, որ Նախիջեւանում 11 հզ հեկտար են հետ վերցրել եւ հիմա էլ վերահսկում են Եղեգնաձոր-Երեւան ճանապարհը: Մենք  պարտավոր ենք նախահարձակ գործողություններ կատարել»։ Նախիջեւանում իրավիճակը տանգանպալի է, ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Այդ քանակի զորքը եւ զենքը, որ այնտեղ է հավաքված ինչի համար է, կարո՞ղ եք ասել: Եթե վաղը նրանք 60կմ-ի վրայից հարվածեն, ի՞նչ ենք անելու: Հնարավոր է երկրորդ ռազմաճակատը բացվի Սիրիայի կողքին: Նույնիսկ Ալիեւը դրա մասին հայտարարեց»: Մեր հասարակության մեջ անվտանգության խնդիրները երկրորդ պլան են մղված, բայց պետք է առաջնային դառնան, ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Մեր հասարակության մեջ այդ զգացողությունը բթացված է եւ վերնախավի, հանրության կողմից էլ այս պրոբլեմները լուրջ չեն ընկալվում»: Եվ հանգիստ նստել ասել, որ ոչինչ մեզ չի սպառնում, դա քաղաքական կարճատեսություն է,-հավելեց Արման Նավասարդյանը: