Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամփոփվել են 18-րդ համաբանակային սպարտակիադայի արդյունքները

Քաղաքականություն
սպարտակիադա-15-1

Հունիսի 9-ին ամփոփվել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլի արդյունքները: Եզրափակիչ փուլի ավարտին որոշվել են տարբեր մրցաձևերում անհատական լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողները և հավաքական թիմերը: Թիմային հաշվարկով համաբանակային սպարտակիադայի հաղթող է ճանաչվել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների հավաքական թիմը: Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլում իրենց ուժերն են չափել ռազմամարզական քառամարտ, եռամարտ, կողմնորոշում, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն և դանակի նետում մարզաձևերում: Բոլոր մրցելույթներն անցել են լարված և անզիջում պայքարի մթնոլորտում: