Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե հանկարծ Սորոսը Արցախ մտնի, մենք մեր հացը կուտենք. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-3

Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերը կարող են մեծ հարված հասցնել Արցախին, ասում է գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը: «Այդ շարժումը կարող է թուլացնել Արցախը։ Ես չեմ կարծում, որ Արցախում կա այնպիսի իրավազանց մթնոլորտ, ինչպիսին կար ՀՀ-ում։ Ցանկացած երթ, միտինգ,  եթե բնականոն չէ, կարող է բերել տվյալ երկրի թուլացման»։ Անդրադառնալով Արցախում վերջին հրաժարականներին, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց. «Հզոր գործիչները փողոցային խլրտումների պատճառով հրաժարականի դիմում են ներկայացնում, դա վտանգավոր է: Ես նրանց խնդրում եմ հետ վերցնել հրաժարականների դիմումները։ Նրանք երկար ճանապարհ են անցել, երկրին նվիրված գործիչներ են»: Արցախում ոչ մի այլախոհություն լավ բանի չի բերի, ասում է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: «Մենք ունենք թշնամի, որը պատրաստ է ամեն վայրկյան օգտվել առիթից։ Առաջին նախագահի խոսքը, այս առումով շատ կարևոր էր։ Նա վերահաստատեց, որ Արցախում նման բաներ չպետք է լինեն։ Գնահատելի է նաև, որ վարչապետի կոչերին էլ արցախցիներն արձագանքեցին՝ դադարեցնելով ցույցերը»: Գուրգեն Եղիազարյանը մտավախություն ունի. «Եթե հանկարծ Սորոսը Արցախ մտնի, մենք մեր հացը կուտենք: Դա շատ վտանգավոր կարող է լինել։ Սորոսը գունավոր հեղափոխություններ կազմակերպելու, տարբեր երկրներ կործանելու գործերով հայտնի է»: