A
A
Մագնուս Կառլսենը կասկածում է Կարյակինին ու Մամեդյարովին (տեսանյութ)
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը կարծում է, որ Ստավանգերում ընթացող շախմատի սուպերմրցաշարի 3-րդ տուրում Սերգեյ Կարյակինն ու Շահրիյար Մամեդյարովը պայմանավորված ոչ-ոքի են խաղացել: Ռուսաստանցի գրոսմայստերն այդ կապակցությամբ ասել է: «Ոչ, մենք չենք պայմանավորվել ոչ-ոքի խաղալ: Այո, ես Մամեդյարովի հետ ընկերություն եմ անում, սակայն խաղի ժամանակ ամեն մեկս ձգտում է հաղթանակի, քանի որ ոչ-ոքին ձեռնտու չէ ոչ մեկիս: Երբեմն որոշ պարտիաներ նույնպես պայմանավորված հանդիպման տպավորություն են թողնում իմ վրա: Չեմ ցանկանում անուններ տալ, սակայն նման մակարդակի խաղերում դա շատ հազվադեպ է լինում, մոտ 5 տոկոս», - Սերգեյ Կարյակինի խոսքերը մեջբերել է TV2 հեռուստաալիքի կայքը: