A
A
Լեւոն Արոնյանը հեշտությամբ հաշտություն կնքեց Սերգեյ Կարյակինի հետ
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Կողմերը շատ արագ խաղարկեցին պարտիան եւ արդեն մեկուկես ժամ հետո սկսեցին վերջնախաղը: Այն նույնպես կարճ տեւեց, եւ շուտով կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 3,5 միավոր եւ հավասարվեց առաջատար Մագնուս Կառլսենին, սակայն վերջինս մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Հաջորդ, 8-րդ տուրը, մեր շախմատիստը բաց կթողնի: