Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Սերգեյ Կարյակին – Լեւոն Արոնյան. սկզբունքային հակամարտություն (տեսանյութ)

Սպորտ
sport-karyakin-aronyan

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարում այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը, որը երեք միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը, սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Վերջինս մեր շախմատիստից չնայած հետ է մնում կես միավորով, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ Սերգեյ Կարյակինի եւ Լեւոն Արոնյանի հերթական հակամարտությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18։30–ին։ Պարտիայի ընթացքին շախմատասերները կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: