Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովն իրավունք չունի տնտեսագիտության մասին կարծիք հայտնելու. տնտեսագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-2

Կառավարության ծրագիրը կարճաժամկետ է, մինչ առաջիկա խորհրդարանական ընտրություններ, ասում է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը: «Այս ծրագրի առանցքային նպատակը թավշյա հեղափոխության ամրագրումն է: Այս ծրագրի դեպքում չպետք է արձանագրել արդյունքային ցուցանիշներ: Երբ որոշ պաշտոնյաներ խոսում են արդյունքային ցուցանիշների մասին, ապա պետք է նախ ներկայացնեն նախկին ղեկավարության վերջին տարիների ընթացքում ցույց տված արդյունքները»: Տնտեսագետի խոսքով, սա ցանկությունների և բարի հեքիաթների ծրագիր չէ,  ինչպես ասում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Պատմաբանն իրավունք չունի տնտեսագիտության մասին կարծիքներ հայտնելու: Չկա մի երկիր, որ մեկ տարվա ժամկետի համար կարողանա արդյունքային ցուցանիշներ հրապարակել, մանավանդ, որ գնում ենք ընտրությունների: Շարմազանովը գոնե պետք է ասի, որ իրենց ղեկավարության օրոք գրանցած ցուցանիշները իրական չեն:  Նրանք ասում են, թե ՀՀԿ-ն 7,5 տոկոսանոց տնտեսական աճով է իշխանությունը փոխանցել նոր կառավարիչներին, բայց  դա մեծ կեղծիք է, չկա այդպիսի աճ»:  Ըստ Արիստակեսյանի՝ այս ծրագրում անպայման պետք է փոխվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որն արդեն 10 տարվա վաղեմություն ունի: Անդրադառնալով մյուս առաջարկներին, Արիստակեսյանն ասաց, որ ծրագրում նշելով ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու հարցը, իշխանությունները պետք է հայտարարեն մի կարևոր կետ, այն է՝  նշել, ցեղասպանության արդյունք հանդիսացող  հայրենազրկման, տարածքային, ժողովրդագրական, տնտեսական,  սոցիալական կառույցների համար փոխհատուցման քաղաքականություն սկսելու մասին: