Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բացառվում էր, որ Հայաստանի փոփոխությունների ալիքը չհասներ Արցախ». ՀՅԴ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
Artur-Exiazaryan

Արցախում ծավալված բողոքի ցույցերի հիմնական շարժառիթն այն էր, որ մարդիկ փորձել են չարաշահել պաշտոնեական դիրքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։ Վերջինս միաժամանակ կարծում է, որ եթե խորքային պատճառներ չլինեին, ապա մի դեպքով նման բողոքի ցույցեր չէին լինի։ «Բացառվում էր, որ Հայաստանի փոփոխությունների ալիքը չհասներ Արցախ։ Իհարկե, չի կարելի ասել, որ այն ուղղորդված էր այստեղից։ Այն տեղային շարժում էր, որը պարզապես կրում էր հայաստանյան իրադարձությունների շունչը»։ Ռազմական փորձագետն ուշագրավ համարեց այն, որ ցույցերի ընթացքում բանակի հետ կապված որևէ խնդիր չեղավ, և Արցախի զինված ուժերը միջամտելու փորձ չարեցին։ «Ենթադրում եմ, որ այսօրվանից բողոքի ցույցերը կդադարեն՝ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ելույթով»,- հավելեց Արթուր Եղիազարյանը։