Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նշանակումներ ոստիկանությունում. Օսիպյանը բաժնի պետեր է նշանակել

Քաղաքականություն
Police-2

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության բաժնի պետեր է նշանակել:  Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը: Նախկին պետը՝  Արթուր Մկրտչյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Նոր նշանակումներ են տեղի ունեցել նաեւ Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի՝ Վահան Աղգաշյանը: