Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք հակված չենք ռեպրեսիվ գործողությունների».ԱԱԾ պետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vanecyan

ԱԱԾ-ն քննում է ԱԻՆ-ում առկա երկու խնդիր ԱԻՆ-ով ԱԱԾ-ն եւս սկսել է հետաքրքրվել: «Երկու հարց կա, որ արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Նախաքննությունը կպարզի բոլոր հանգամանքները»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: «Բյուջետային ծախսերի հետ կապված որոշակի տվյալներ ենք ստացել, քրեական գործ է հարուցված, իրականացվում է քննություն, որի ընթացքի ու այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- ավելացրեց ԱԱԾ  պետ Արթուր Վանեցյանը:    Նախորդ նախարարից ստացած ժառանգությունից Հրաչյա Ռոստոմյանը գոհ է. «Հիմնական խնդիրները հակակարկտային կայաններն են, բոլոր սեյսմիկ կայանները, հիդրոմետը, դրանց արդիականացումը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արդիականացումը, թվայնացումը, այս կարգի խնդիրներ են, որոնք պետք է լուծենք»:     «Մենք հակված չենք ռեպրեսիվ գործողությունների».ԱԱԾ պետ   Կոռուպցիայի դեմ պայքարը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի վստահեցմամբ, սկսում են հենց իրենց համակարգից. «Անգամ մեր ոլորտում, եթե կլինի կոռումպացված մարդ, որը նույնիսկ նախկինում, եթե եղել է կոռուպցիոն շղթայի մաս, նա անմիջապես կպատժվի օրենքի ամենայն խստությամբ»:  Իսկ թե ինչու մինչ այս պահը դեռ չկան ձերբակալություններ, երբ լայնամասշտաբ ստուգումներ են անցկացվել ու բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել մասնավորապես «Երեւան Սիթի» սուպերմարկետային ցանցում, Արթուր Վանեցյանը հստակ պատասխան ունի. «Մենք հակված չենք սկսելու ինչ-որ ռեպրեսիվ գործողություններ իրականացնել, եւ մարդկանց ձերբակալենք, նստացնենք: Մենք հակված ենք պետությունից այս կամ այն ճանապարհով շրջանցված, գողացված գումարները վերադարձնել պետական բյուջե»:  Եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա, ըստ Արթուր Վանեցյանի խոսքով, հարուցված քրեական գործը կարճվում է: