A
A
Ոստիկանության համակարգում այլևս կոռուպցիա չկա. Վալերի Օսիպյան (տեսանյութ)
«Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Մեր կոնկրետ քայլերը կայանում են նրանում, որ ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ, վստահորեն Ձեզ հայտարարում եմ, կոնկրետ քայլեր եմ ձեռնարկել։ Չեմ բացառում, հնարավոր է իմ գործընկերներից մեկ կամ երկուսը... չեմ բացառում, բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի», - ասաց Օսիպյանը։ Նշենք, որ Ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու նպատակով կառավարությունում քննարկում է եղել: