Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վաշինգտոնը» վերջապես հաղթել է Սթենլիի գավաթի եզրափակիչում (տեսանյութ)

Սպորտ
a1hokey-31.05.-1

«Վաշինգտոն Կեպիտալս» հոկեյի թիմն առաջին հաղթանակն է տոնել Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում:   Այս գիշեր մայրաքաղաքի հոկեյիստները Պարադայսում երկրորդ հանդիպումն են անցկացրել մրցաշարի նորեկ «Վեգաս Գոլդեն Նայթսի» հետ: Խաղն ավարտվել է հյուրերի կամային հաղթանակով՝ 3:2: Այդպիսով, երկու խաղից հետո սերիայի հաշիվը հավասար է՝ 1:1:   Հավելենք, որ «Վաշինգտոն Կեպիտալսը» երկրորդ անգամ է մտել Սթենլիի գավաթի եզրափակիչ: 20 տարի առաջ մայրաքաղաքի հոկեյիստները «Դետրոյտ Ռեդ Ուինգզի» հետ եզրափակիչ չորս խաղերը տանուլ էին տվել: