A
A
Հայաստանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հարցեր (տեսանյութ)
Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարները ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական բնագավառում երկու երկրների հարաբերությունները և համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ: