Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պայքարի շնորհիվ էր, որ ստեղծվեց ազատ անկախ Հայաստանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
qnarik

Հրամանատարական կազմի փայլուն գործողությունների եւ հայ ժողովրդի միասնության շնորհիվ մեզ տրվեց Սարդարապատի հերոսամարտի հաղթանակը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ 

«Պայքարի շնորհիվ էր, որ ստեղծվեց ազատ անկախ Հայաստանը։ Թեկուզ կարճ, բայց  առաջին հանրապետության շնորհիվ էր, որ Հայաստանը մտավ Անդրֆեդերացիայի կազմի, իսկ հետագայում՝ նաեւ ԽՍՀՄ կազմի մեջ։ Այն հնարավորություն տվեց պահպանելու եւ շարունակելու Հայաստանի անկախությունը»։

Ըստ պատմաբանի, Հայաստանի առաջին հանրապետությունը ժողովրդավար հանրապետություն էր։ Այն իրականացրեց շատ կարեւոր խնդիրներ՝ Հայաստանի պետականության ամրապնդման հարցում։