Կնոջ բաճկոնն ուղարկվել է լաբորատորիա
«Հայ կանանց ճակատ»-ի անդամ Հասմիկ Սարգսյանի բաճկոնը ուղարկվել է լաբորատորիա»։ «Պարզելու համար, թե ինչով է արված հարվածը»,- «Ա1+»-ին ասաց Հասմիկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին նա հարձակման էր ենթարկվել Երեւանում՝ իրենց տան շքամուտք մտնելիս։ Արդյունքում պատռվել էր նրա բաճկոնը։ Հասմիկ Սարգսյանը նշել էր, որ հարվածը շատ ուժգին չի եղել, տեւել է մի քանի ակնթարթ եւ դա արվել է սուր գործիքով․ «Դա նախկին իշխանության խուժանի գործն է։ Ի սկզբասնե վստահ էի, որ չի բացահայտվելու, քանի որ դա պատվեր էր նախկին իշխանության կողմից՝ ուղղակի վախի մթնոլորտ ստեղծելու համար»,- ասում է «Հայ կանանց ճակատ»-ի անդամը։ Հասմիկ Սարգսյանն այս հարձակումը կապում է «Սասնա ծռեր»-ի եւ Ժիրայր Սեֆիլյանի համախոհը լինելու հետ: Սա հարձակման արդեն 3-րդ դեպքն է: Առաջին երկու անգամները մեքենան էին վնասել: