Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուրջ 40 պաղեստինցի զոհվել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման օրը (տեսանյութ)

Քաղաքականություն
101539025_hi046794089

Առնվազն 41 պաղեստինցի զոհվել է և հազարից ավել մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով, հայտնում են պաղեստինյան իշխանությունները: 

ՀԱՄԱՍ  խմբավորման տեղեկատվության համաձայն զոհվածների թվում կան նաև երեխաներ:  Բախումների պատճար է հանդիսացել երկուշաբթի օրը Երուսաղեմում պաշտոնապես բացված ԱՄՆ դեսպանատունը,որը տեղափոխվել էր Թել Ավիվից ԱՄՆ նախագահ Թրամփի որոշմամբ:   Առավել մանրամասն BBC-ի ռուսաստանյան կայքէջում: Գազայի հատվածում  բախումներ են տեղի ունեցել Իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև, որի հետևանքով շուրջ 20 պաղեստինցի վիրավորում է ստացել: Պատճառը՝ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն է Երուսաղեմ:  Հայտնում է Րիա Նովոստին: Իսրայելական բանակը լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացրել Գազայի շրջանում: Մարտի 30-ից ի վեր Գազայի սահմանին սկսված բախումների և ցույցերի ընթացքում 54 պաղեստինցի է սպանվել իսրայելական ուժերի կողմից: Հիշեցնենք, որ Երուսաղեմում այսօր՝ մայիսի 14-ին, կկայանա Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխված ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: