Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարևոր չէ նախարարները երիտասարդ են թե ոչ, կարևորը լավ աշխատեն

Քաղաքականություն
armen-badalyan

Գաղտնիք չէ, որ իշխանության մեջ ևս մարդիկ կային, ովքեր չէին ցանկանում որ Սերժ Սարգսյանը դառնար վարչապետ։ Այսօր նման կարծիք արտահայտեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Շատերին ձեռք չէր տալիս, որ Սերժ Սարգսյանը դառնար վարչապետ։ Նրանք ցանկանում էին, որ վարչապետ դառնա Կարեն Կարապետյանը, բայց դա էլ իրենց մոտ չհաջողվեց։ Սա քաղաքական համակարգի վերաֆորմատավորում է»,- ասաց Արմեն Բադալյանը՝ հավելելով։ Նա նաև ավելացրեց, որ  տրամաբանական է այն, որ կառավարության կազմում լինեն նաև ՀՅԴ և ԲՀԿ անդամներ, քանի որ նրանք աջակցել են ժողովրդական շարժմանը։  «Կարևոր չէ անձը ՀՅԴ-ից է,  թե ուրիշ կուսակցությունից, կարևորը,  որ այս նոր համակարգում լավ աշխատի։ 100 օր անց մենք կկարողանանք գնահատել կառավարության աշխատանքը։ Կարևոր չէ, երիտասարդ են թե ոչ, էականը պրոֆեսիոնալ աշխատանքն է։ Խորհրդանշական էր, որ աշխատանքից հեռացավ պաշտպանության նախարար, ով ՀՀԿ կուսակցությունն էր ներկայացնում ընտրությունների ժամանակ, խորհրդանշական էր»,- նշեց քաղտեխնոլոգը։ Ըստ Արմեն Բադալյանի՝ եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, ապա Քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն կստանա՝ հեղափոխական պաթոսի ազդեցությամբ։ Նա նաև ավելացրեց, որ ընտրությունները լավ կլինի անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը վերից վար  փոխվեր՝ անաչառ ընտրություններ կազմակերպելու համար։