Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանե Թանդիլյանը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Պաշտոնական
mane-tandilyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Ծնվել է1978 թվականի ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում: Կրթություն 1999թ.  Ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական  Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան: 2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: 2016թ. ACCA անդամ է։ Աշխատանքային փորձ 2003-2004 թթ․ աշխատել է որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։ 2004 թ․ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004-2006 թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։ 2006-2008 թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 թ․ -2017՝  ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։ 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։ ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է։ Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա: