A
A
Հենրիխ Մխիթարյան. «Կեցցե՛ս, Հայ ժողովուրդ» (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Այդ առիթով «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոց. ցանցերում: «Այսօր ես յուրահատուկ երջանկությամբ եմ լցված իմ երկրի համար: Մի քանի շաբաթ Հայաստանի ամբողջ տարածքով խաղաղ և ժողովրդական շարժում կատարելուց հետո, մեր երկիրը ցույց տվեց աշխարհին, թե ինչպես կարելի է լսելի դարձնել ժողովրդի ձայնը: Ցանկանում եմ, որ Հայաստանն այնպիսի վայր լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա երազանքների իրականացման լավագույն հնարավորությունները: Կեցցե՛ս, Հայ ժողովուրդ»,- գրել է Մխիթարյանը` ամրացնելով լուսանկար: