Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից ուղիղ եթերով ներայացրեց իր աշխատասենյակը (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-hhCapture

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում Բաղրամյան 26-ից ուղիղ եթերով կապ էր հաստատել բաժանորդների հետ` նրանց ցուցադրելով ՀՀ վարչապետի երկու նստավայրերից մեկի աշխատասենյակը, հանգստի սենյակը, սանհագույցը, միջանցքը, խոհանոցը։  

 
 
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով ներկայացրել է նաև իր այսօրվա աշխատանքային օրը։ «Այսօր ընդունել եմ նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատարին, գլխավոր շտաբի պետի տեղակալին, և միասին քննարկել ենք շփման գծում տիրող իրավիճակն ու ընթացիկ այլ հարցեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ՊԵԿ նախագահին հստակ հանձնարարական է տվել` այս պահից սկսած որևէ ապրանքի մուտք Հայաստան, որն օրենքով նախատեսված կարգով է ներմուծվել, չսահմանափակել։ «Նաև ամեն ինչ կարվի, որպեսզի այսօրվանից մաքսազերծումներն իրականացվեն ռեկորդային կարճ ժամանակում, և քաղաքացիները վաղվանից տեսնեն, որ այդ գործընթացը զարմանալի արագությամբ է կատարվում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։