Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նայջել Շորտը ձեռնոց է նետում Կիրսան Իլյումժինովին եւ նրա տեղակալին

Սպորտ
a1fide-president-1

Անգլիացի գրոսմայստեր Նայջել Շորտը պատրաստվում է իր թեկնածությունը դնել շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Այդ մասին հայտնում է Chess.com կայքը: 52-ամյա շախմատիստից բացի այդ պաշտոնին հավակնում են նաեւ ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ նրա տեղակալներից մեկը՝ Գեորգիոս Մակրոպուլոսը: ՖԻԴԵ-ի նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 3-ին, Բաթումում:  Հիշեցնենք, որ նախորդ երկու ընտրություններում Կիրսան Իլյումժինովը հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոններին՝ Անատոլի Կարպովին ու Գարի Կսպարովին: