Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Չվախենալ ու ապրել երկրի կյանքով. Եգոր Գլումով (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-1-1

Արդեն 18  տարի  մայիսի 7-ը՝ ռադիոյի  օրը, տոնական է  հաղորդավար Եգոր Գլումովի համար։ Ռադիոյում կարեւոր է ձայնը, իսկ առավել կարեւոր՝ հոգին: Ունկնդրին այսօր դժվար է զարմացնել, այլեւս միայն լավ երաժշտության համար ռադիոն չեն միացնում։ Ռադիոյում աշխատելու համար ինտելեկտը պարտադիր է։ «Անգամ կառավարության անդամը պետք է ինտելեկտ ունենա, դրանում վերջերս համոզվեցինք», -ասում է հաղորդավարը: 20 տարի ամեն օր ուղիղ եթերում լինելը Լուսինե Բադալյանին  թույլ է տվել եզրահանգում անել՝ երբեմն անկեղծությունն ավելի հզոր զենք է, քան պրոֆեսիոնալիզմը։ «Ժողովուրդ ջան,  կներեք,  խոսելս չի գալիս, եկեք երաժշտություն լսենք  մինչեւ ինձ հավաքեմ»,- ասում է Լուսինե Բադալյանը:  Ռադիոն երբեք չի մեռնի: «Ռադիո Վան»-ի տնօրենը լավատես է: «Ինչքան մարդկությունը լինի, այդքան ռադիոն կլինի: Այն ամենուր է եւ ամեն տեղ»: Ռադիոն հիմա կարելի է ոչ միայն լսել, այլ նաեւ տեսնել: Շուշանիկ Արեւշատյանին դա դուր չի գալիս, բայց եւ չի կարող ժամանակին դեմ գնալ: «Դա էժանացնում է ռադիոյի դերը: Ռադիոն կորցնում է իր մոգականությունը»: Ովքե՞ր են «Ռադիո Վան»-ի ունկնդիրները: «Այն մարդիկ են, ում տեսաք հրապարակում, այն մարդիկ են,  ովքեր ազատ են եւ դիրքորոշում ունեն»,- ասում է Շուշանիկ Արեւշատյանը: Ժակը հաճելի հիշողություններ ունի ուկնդնիրների հետ կապված: «Մի թեթեւ հազում ես եթերում, մեկ էլ դեղ են հասցնում»: 123 տարի առաջ հենց այս օրը ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը իր ստեղծած  ռոդիոսարքով  իրականացրեց առաջին ռադիոկապը։ 1945 թվականի մայիսի 7-ին  ԽՍՀՄ-ում նշվեց  ռադիոյի գյուտի 50-ամյակը, որից հետո այն դարձավ ամենամյա տոն: