Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ԽՎ–ն ողջունում է ՀՀ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ կառուցողական ջանքերը

Քաղաքականություն
eahk

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը   հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին եւ քաղաքական ուժերին ակտիվ երկխոսության կոչ է անում։ Այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելիի հայտարարությունում։ «Ես հույս ունեմ, որ այս փակուղին արագ քաղաքական լուծում կգտնի, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առաջ կանգնած բազմաթիվ մարտահրավերների վրա,- ասել է նախագահը:- Ես կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին շարունակել խորհրդարանական երկխոսությունը, ինչպես նաև աշխատանքը քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ՝ գտնելու գոհացուցիչ լուծում, որը պետք է լինի երկրի քաղաքական մշակույթի զարգացման առավել լայն գործընթացի շրջանակում», –նշել է Ծերեթելին։ Նա նաեւ հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի եւ ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ։ Ծերեթելին իր աջակցությունն է հայտնել երկխոսության գործընթացին։ «Իմ զրույցները Հայաստանի խորհրդարանական գործընկերների հետ հաստատել են իմ վստահությունը, որ առաջատար քաղաքական գործիչները Երեւանում ձգտում են իրավիճակի կառուցողական լուծում գտնել։ Ես շեշտել եմ, որ բոլոր կողմերը պետք է անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերեն եւ շարունակեն արդյունավետ երկխոսության ուղին»,–հայտնել է նա՝ հավելելով, որ խաղաղ հավաքները կարծիք արտահայտելու կարեւոր միջոց են։