Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ականների սանձարձակ պահվածքից հետո դրանք համարժեք քայլեր էին». Արայիկ Հարությունյան

Քաղաքականություն
MHM0121795

Ամենայն հավանականությամբ ձևավորվելու է Կառավարություն համաժողովրդական շարժման թեկնածուի գլխավորությամբ և տեղի կունենան փոփոխություններ Ընտրական օրենսգրքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երևանու ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը։ «Այլևս ամոթալի երևույթ է դարձել հանրության լայն շրջանակներում 10 հազար դրամներով ընտրություն կատարելը»։ Արայիկ Հարությունյանը փաստում է, որ մայիսի 1-ին ՀՀԿ-ական շատ պատգամավորներ կողմ են եղել Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը։ «Առաջին տպավորությունն այն է եղել, որ Հանրապետականի ներսում շատ մեծ ճնշում է եղել պատգամավորների վրա, որովհետև մինչ այդ կային պատգամավորական խմբեր, որոնք հայտնում էին, որ աջակցելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Ճնշում եղել է պատգամավորների վրա, դրա համար տեղի են ունեցել փոփոխություններ և միասնական են հանդես եկել»։ Անդրադառնալով խաղաղ անհնազանդություններին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ-ականների սանձարձակ պահվածքից հետո դրանք համարժեք քայլեր էին, սակայն անձնական վիրավորանքներն ու վենդետաներն անընդունելի համարեց։