Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը աշխարհի 4-րդ ունիվերսալ շախմատիստն է

Սպորտ
sport-chess-rejting

Grand Chess Tour-ի եւ Կասպարովի հիմնադրամի կողմից հիմնադրված շախմատի դասակարգման ունիվերսալ ցուցակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեր շախմատիստը ստացել է 2792 միավոր: Առաջին տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն ունի 2871 միավոր: Ապա հաջորդում են Հիկարի Նակամուրան (ԱՄՆ, 2802) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2795): Առաջին 100 շախմատիստների մեջ տեղ են զբաղեցրել Հայաստանի եւս հինգ ներկայացուցիչներ: Ահա նրանք.

  1. Գաբրիել Սարգսյան՝ 2697
  2. Վլադիմիր Հակոբյան՝ 2680
  3. Հրանտ Մելքումյան՝ 2674
  4. Զավեն Անդրիասյան՝ 2668
  5. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 2668
Հավելենք, որ այս դասակարգման համար հիմնադիրները հաշվի են առնում շախմատիստների անցկացրած բոլոր պարտիաները՝ դասական, արագ, կայծակնային: