Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի փոխդեսպանի հետ

Քաղաքականություն
nikol3

«Այսօր հանդիպում ունեցա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։ Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։ Հանդիպում ունեցա նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»,- իր ֆբ-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։