Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ

Պաշտոնական
armen-sargsyan-2

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:  Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին: Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: