A
A
Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք
Մայիսի 3-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:47-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: