Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա ավարտն է 1988-ի պայքարի. Մարթա Այվազյան (տեսանյութ)

Հասարակություն
555

«1988-ի ու այս պայքարի մեջ կա սկզբունքային տարբերություն։ Ես այն ժամանակ ուսանող էի և մասնակցել եմ շարժմանը։ Մենք խորհրդային միության սերունդն ենք եղել։ Այսօրվա սերունդը ազատ ու անկախ սերունդ է, որ չունի այն վախերը, որ մենք ժառանգել էինք մեր ծնողներից, մեր տատիկներից ու պապիկներից։ Հիշում եմ, իմ տատիկը, որ բռնադատվածի դուստր էր, հեռախոսով քաղաքական հումոր անելիս բարձով փակում էր հեռախոսը։ 1988-ին, 2008-ին ժառանգված այդ վախերը դեռ կային։ Այսօրվա սերունդը  ավելի ազատ ոգով դաստիարակված, այս վախերից ձերբազատված  21-րդ դարի սերունդ է։ Դա մի նոր, չտեսնված սերունդ է, որ ազատ է իր դատողությունների մեջ, ում համար աշխարհը բաց է։ Եվ սա մեծագույնս փոխում է իրավիճակը։ Նրանք կաշկանդված չեն սահմաններով, նրանք կաշկանդված չեն իրենց շփումներում աշխարհի հետ, քանի որ լեզուների իմացություն ունեն։ Նրանց ցանկությունն է աշխատել ու արարել ոչ բռնապետական, իրենց ազատ ու անկախ երկրում։ Առանց վախի, առանց ոստիկանական ճնշումների։ Սա ավարտն է 1988-ի պայքարի։ Այսօր այս պայքարում մենք թերևս շանս ունենք լիարժեքորեն ազատագրվելու խորհրդային տարիներից եկող բացասական երևույթներից։ Կա տեսակետ, որ արվեստագետը քաղաքականությունից հեռու է։ Համամիտ չեմ։ Արվեստագետը պետք է կանգնած լինի առաջնագծում, ուղղորդի ու սատարի։»