Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի կորցրեք ձեր ամենաերջանիկ օրերն ապրելու շանսը. Անուշ Չուբար (տեսանյութ)

Հասարակություն
anush-chubar

«Ամենաճակատագրական օրերն ենք ապրում։ Սա և Ավարայր է և Սարդարապատ։ Թող պաթետիկ չհնչի, քանի որ հեղափոխություն հասկացությունն ինքնին ենթադրում է այդ պաթետիկան։ Մեր սերունդն այսօր պատիվ ունի երիտասարդների կողքին պաշտպանելու իր արժանապատվությունը։ Կոչ եմ անում բոլոր այն արվեստագետներին, որ կարծես թե աշխարհից կտրված իրենց արվեստանոցներում են, գան ու համարձակ իրենց ձայնը բարձացնեն։ Սա իրենց ավյուն կտա, ուժ կտա երկար տարիներ ստեղծագործելու, որովհետև արժանապատվությունից զրկված մարդը չի կարող արարել։ Սա պայքար է ոչմիայն մեր անկախացման համար։ Սա պայքար է մեր արժանապատվությունը վերականգնելուհամար։ Ես կոչ եմ անում իմ հայրենակից արվեստագետներին բաց չթողնել միգուցե վերջին ու ամենաթանկարժեք հնարավորությունը իրենց արժանապատիվ ու լիարժեք զգալու։ Մի կորցրեք ձեր ամենաերջանիկ օրերն ապրելու շանսը»։