Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Լոռիից (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-2


Վանաձորի Տիգրան Մեծ և Տերյան խաչմերուկի վրա վաղ առավոտից բողոքի ցույց է անցկացվում: Վանաձոր համայնքի «Լուսավոր  խմբակցության անդամ Անահիտ Կարապետյանն ասում է, որ սա օրհասական էնպիսի մի պահ է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է լինել փողոցում՝ պայքարողների մեջ. «Որովհետև 56 հոգի իր կարծիքն ուզում է փաթաթել հարյուր հազարավոր մարդկանց վզին: Դա չի կարելի թույլ տալ»: Նա հավաստիացնում է, որ ՀՀԿ-ին ընտրած բազմաթիվ քաղաքացիներ զղջացել են և այսօր ընդդիմադիրների շարքում են: Ակցիային մասնակցում են նաև բազմաթիվ դպրոցականներ, անգամ տարրական դասարաններում սովորող:Նրանք իրենց պատկերացումներով և մեծերին նմանակելով ինքնաբուխ ակցիաներ են իրականացնում: ՀՀԿ-ին ասում ենք ոչ, մեծերի նման վանկարկում են երրորդ, չորրորդ և յոթերորդ դասարանցի երեխաներն ու ասում, որ ուզում են ազատ, անկախ Հայաստան ունենալ, ու որ Նիկոլ Փաշինյանը «էղնի» վարչապետ: Նիկոլ վարչապետ վանկարկող առաջին դասարանցի փոքրիկ տղան էլ ուզում է որ «Նիկոլը  նստի վարչապետ»: