Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բա որ Նիկոլը դառնա իշխանություն, ընդդիմադիր ո՞վ կլինի. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran-saroyan.jpg1_

«Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, բա որ Նիկոլը դառնա իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ կլինի: Մենակ կմնամ ես»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Արեցիր քո քայլը, լավ էլ արեցիր, Սերժ Սարգսյանն էլ հրաժարվեց իր պաշտոնից: Ինչո՞ւ հենց դու Նիկոլ: Դու վարչապետ էլ լինես, մեկ ա կռիվ ես անելու: «Քաղաքական մտածելակերպով միգուցե տարբեր ենք, բայց եկեք հանգստացնենք ժողովրդին: Պարտվող եւ հաղթող չպետք է լինի ժողովրդի մեջ: Պատկերացնում եք, մի հատ ջահելի քթից արյուն գա, ով ա պատասխան տալու»: «Եթե առաջ 2-3 ժամ էինք աշխատում, հիմա պետք է աշխատենք 14 ժամ, որ ժողովուրդը մեզնից գոհ լինի»,-ասաց նա: Սեյրան Սարոյանը կոչ արեց նստել սեղանի շուրջ եւ տղավարի որոշում կայացնել: