Live. ԱԺ-ն նոր վարչապետ է ընտրում (տեսանյութ)
17.13 Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների հարցերին։ Այնուհետ կես ժամ դադար հայտարարվեց։ Այժմ հնչում են ելույթներ։ 14.50 ԱԺ հատուկ նիստը վերսկսվել է կես ժամյա դադարից հետո։ ՀՀԿ պատգամավորները շարունակում են հարցել տալ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» համաժողովրդական ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թենկանու Նիկոլ Փաշինյանին։ 12.18 ԱԺ հատուկ նիստին այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախ կոչ արեց բոլոր ներկայացուցիչներին զուսպ ու բարեկիրթ լինեն միմյանց նկատմամբ ու հարգել դիմացինի խոսքն ու կարծիք արտահայտելու իրավունքը. «Քննարկումն անցկացնենք հանդուրժողականության մթնոլորտում, ինչպես եղել է միշտ մեր խորհրդարանում"։ Նիկոլ Փաշինյանի` որպես վարչապետի թեկնածու, նրա կենսագրությունը ներկայացրեց Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը. "Որոնք են նրա անցումային կառավարության դրույթները` համերաշխություն` դեպի զարգացման ճշմարիտ ճանապարհ։ Դադարեցրեք ինքնապաշտպանությունը, պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերին, մի առաջնորդվեք խմբային նեղ շահերով։ Մեր պետականության մասին մտածող այրեր, օգնեք միահամուռ ուժերով լավագույն հնարավորը քաղել երկրի համար ստեղծված հիրավի պատմական այս իրողությունից։ Կոչ եմ անում կողմ քվեարկել ժողովուրդի վստահությունը վայելող թեկնածուի օգտին": .................. ԱԺ հատուկ նիստին այսօր Նիկոլ Փաշինյանը եկավ ու նստեց խմբակցության ղեկավարի իր տեղը, այլ ոչ թե այն աթոռին, որտեղ սովորաբար նստում են թեկնածուները։ Նիստին ներկա է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության քվեարկությանը ներկա չէր։ Գրանցվել է 102 պագգամավոր։