Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարեն Կարապետյանը՝ որպես առաջին փոխնախագահ կղեկավարի քաղաքական կառույցը»

Քաղաքականություն
xosrov-1

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում խոսելով ՀՀԿ-ն այս օրերին լքողների մասին, նշեց. «Գոն երեկ խմբակցության նիստում ակնհայտ էր մեկ ընդհանուր միասնականության ոգին»: Ու գիշերին ՀՀԿ տարածած հայտարարության մեջ նշված էր, որ քննարկվում է նաեւ կուսակցության նախագահի փոփոխության հարցը: Ո՞վ է, ըստ խոսրով Հարությանի, ՀՀԿ ղեկավարի հաջորդ հավանական թեկնածուն. «Կարեն Կարապետյանը՝ որպես առաջին փոխնախագահ, ըստ էության, դե ֆակտո կղեկավարի քաղաքական կառույցը: Հետագայում կուսակցության ներսում ես չգիտեմ՝ քննարկումներն ինչպիսին կլինեն»: