Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասեմ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից, ինձ կհարգե՞ք» Վարդան Արամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture1

Սերժ Սարգսյանի հրաժարականը միջազգային ներդրողներն ու հանրությունը դրական են ընկալել: «Որպես ժողովրդավարական նորմ եւ բախումներից խուսափելու  քայլ: Դա դրական ազդակ է տվել այն առումով , որ ՀՀ-ն ունի այնպիսի կարգավիճակ, որ չի կրկնում Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները»,- ասում է Ֆինանսների  նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:  Նա կարծում է, որ երկրում ստեղծված  լարվածությունն ունենում է իր ազդեցությունը, և դրա շարունակական դրսևորումները կարող են տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունենալ։ Օրինակ՝  մինչեւ  ապրիլի 23-ը, եվրոպարտատոմսերի  տոկոսադրույքների աճ է  նկատվել, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նվազել։ Նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ երկրում ստեղծված  իրավիճակը մեղմելու ճիշտ լուծումը  երկխոսությունն է: Սակայն Հանրապետականի անդամը տեղյակ չէ,  թե մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցում ինչ որոշում է կայացվել կուսակցությունում:  «Քննարկվում է, դրա մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նորից եմ ուզում ասել, ես ճիշտ մարդը չեմ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Իսկ արդյո՞ք Վարդան Արամյանը  կհամաձայնվի աշխատել Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությունում: «Եթե ես ձեզ հիմա ասեմ՝ այ գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից  եւ աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք»։ Վարդան Արամյանը չի կարող  մնալ  կառավարությունում եւ աշխատել «Ելք»-ի թիմում .  «Այդ դեպքում պետք է «Ելք»-ի անդամ լինել»,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: