Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ժողովրդական կուսակցության  (ՀԺԿ) հայտարարությունը

Քաղաքականություն
96701de99bac3d5cef7ae0d54ae90c23

Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանի ժողովրդական կուսակցությունը համարում է իշխանությունը ժողովրդին փոխանցելու գործընթացի առաջին քայլ: Ակնհայտ է, որ ձևավորված համաժողովրդական շարժման նպատակը չի կարող լինել ՀՀԿ վարչապետի փոխարինումը ՀՀԿ մեկ այլ ներկայացուցչով, քանի որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները որևէ կապ չունեն այսօրվա հասարակական տրամադրությունների հետ: ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի ժողովրդի կողմից ընդունելի թեկնածուի: համաժողովրդական շարժումը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է անցկացնել արտահերթ՝ իրապես արդար և ազատ խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կոչ է անում իր անդամներին և համակիրներին՝ շարունակել մասնակցել համաժողովրդական պայքարին, քանի դեռ իշխանությունը ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին: