Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի հրաժարականի պատմություն. Երկու օրվա զարգացում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
miting

Շաբաթ օրը խոսեց Սերժ Սարգսյանը։  Նա կոչ արեց  Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ՝  զգուշացնելով՝   տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով։   Այդ  ժամին Նիկոլ Փաշինյանը երթ էր անում  Նոր-Նորքում եւ Ավանում՝  չբացառելով, որ կշրջափակեն նաեւ Պաշտպանության նախարարության շենքը։  ՊՆ շենքը չշրջափակեցին, երթի ընթացքում ավելացան եւ  երեկոյան  հավաքվեցին Հանրապետության հրապարակում։ Մինչ կհասնեին  կենտրոն,  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  պատրաստակամություն հայտնեց  հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նրան հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ ժամը 19-ին։Արմեն Սարգսյանը եկավ՝ ճիշտ ժամին։ Զրույցը լսելի չէր  լրագրողների  համար։  Արմեն Սսարգսյանը հեռացավ, հանրահավաքը շարունակվեց։   Հրապարակը լեփ-լեցուն էր, օրվա ընթացքում ոստիկանությունը որքան էլ փորձել էր բերման ենթարկել քաղաքացիներին չէր հաջողվել ։    Հանրահավաքից հետո կեսգիշերին  Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքով հայտարարեց, որ ապրիլի 22-ին ժամը 10-ին  «Արմենիա- Մարիոթ»  հյուրանոցում հանդիպում է Սերժ Սարգսյանի  հետ։    Բանակցությունները տապալվեցին,  Նիկոլ Փաշինյանը գլխավորեց երթը  դեպի  Էրեբունի։ Արցախի փողոցում քաղաքացիներին սպասում էր ոստիկանական պատը։  Սկսվեց հրմշտոց։  Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ։   Բերման ենթարկվեցին  բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը։    Բայց քաղաքացիները ետ չդարձան, ինքնակազմակերպվեցին,  շատացան եւ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ  վերջին տարիների համար  աննախադեպ   բազմահազարանոց  հանրահավաքը։ Երթն ու հանրահավաքը  առաջնորդներ չունեին։  «Ելք» խմբակցության պատգմավորներն ու «Մերժիր Սերժիր»  նախաձեռնության անդամները ձերբակալված  էին։ Նիկոլ Փաշինյանի տեղը որեւէ մեկը չգիտեր։