Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Առաքելյանը ձերբակալվեց աննախադեպ հոդվածով

Քաղաքականություն
tigran-araqelyan

  «Ոտքի Հայաստան» շարժման առաջնորդ Տիգրան Առաքելյանն այսօր ձերբակալվել է:  Նա մեղադրվում է  ավտոմեքենայով երեկ առավոտյան  ճանապարհ փակելու մեջ: Նրան բերման էին ենթարկել Աբովյան քաղաքից։  Պաշտպան Արայիկ Պապիկյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ  Տիգրան Առաքելյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ նա այդ ժամին տանը քնած է եղել:    Իսկ թե որ փողոցն է փակել, փաստաթղթերում նշված չի եղել: Պաշտպանը սա համարում է քաղաքական պատվեր. «Սերժ Սարգսյանի ռեժիմի ստրուկները ձերբակալեցին նրան»:    Արայիկ Պապիկյանն նաեւ փոխանցեց, որ այս հոդվածով առաջին անգամն է  ձերբակալման որոշում կայացվել:  Հոդվածը նախատեսում է տուգանք 50,000 դրամի չափով կամ մեկամսյա կալանք: