A
A
Ոստիկանությունը ազատ է արձակել Դավիթ Պետրոսյանին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին, ով այսօր բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ շենքի մոտից։ Այս մասին «Ա1+»-ին է հայտնել ինքը՝ Դավիթ Պետրոսյանը։ Նա ասաց, որ բերման է ենթարկվել առավոտյան ժամը ինն անց կեսի կողմերը և ազատ արձակվել 4 ու կես ժամ անց։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ նա կրկին բերման էր ենթարկվել և բաժանմունքում պահվել ավելի քան՝ 8 ժամ։