Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

LIVE. օր 7-րդ. Երթի մասնակիցները հանգստանում են. թարմացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-5

14.51 «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները դեռ հանգստանում են Կոմայգում։ Երիտասարդները ժամանակ առ ժամանակ ազգագրական պարեր են պարում, քիչ առաջ դա հայտնի Յարխուշտան էր։  14.20 Ցուցարարները որոշեցին չնստել Երևանի քաղաքապետարանի մոտ և քայլերթը շարունակեցին հարակից «Կոմայգի», որտեղ էլ նստեցին հանգստանալու: Երիտասարդ ակտիվիստները մի փոքր հանգստանալուց հետո ազգային շուրջպար են բռնել՝ զուռնայի հնչյունների տակ։
  14.05 «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցները դուրս են եկել երթը դիտելու  Այս պահին երթի մասնակիցները հասել են քաղաքապետարանի շենք, որտեղ ոստիկանները զինված են սաղավարտներով։  Ակցիայի մասնակիցները ուղղություն են վերցրել քաղաքապետարանի դիմացի այգի։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է այդ այգում մի փոքր հանգստանալ։ Իսկ մինչ այդ, ցուցարարները անցել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողքով: Ընկերության աշխատակիցները դուրս են եկել և իրենց խոսքերով, ոչ թե գործադուլի, այլ երթը դիտելու համար։ 13.05  Երկկողմանի փակվել է Իսակովի պողոտան մինչեւ ազատ արձակեն բոլոր բերման ենթարկվածներին
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները մտան Իսակովի պողոտա եւ երկկողմանի փակեցին այն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քանի որ ոստիկանությունը երթից հետ մնացածներին տանում է, մեր երթը շարունակվում է եւ Իսակովի երթեւեկելի երկու գոտիները փակում են, մինչեւ ազատ արձակեն բոլոր բերման ենթարկվածներին»: 12.45 «Մենք խումբ ունենք, որ զբաղվում է բերման ենթարկվածներով» Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ բերման ենթարկվողների խնդրին, քանի որ երթի մասնակիցներից ոմանք բողոքեցին այդ փաստից։  «Ոչինչ, կտանեն, կհանգստանան, դուրս կգան», հանգստացրեց նրանց Փաշինյանը, ասելով, որ պետք չէ խուճապի մատնվել։ Նաև ասաց, որ բերման ենթարկվածներով զբաղվող խումբ ունեն և նրանց մասին ամբողջ ինֆորմացիան փոխանցվել է Արայիկ Հարությունյանին։ Անհրաժեշտությամշն դեպքում կարող են զանգահարել  093 39 40 90 հեռախոսահամարով։   12.31 Ոստիկանական բաժանմունքներ են տարվել 33 քաղաքացի «Հայրենիք» կինոթատրոն չհասած Նիկոլ Փաշինյանը մի րոպե, մի րոպե ասելով դադար խնդրեց և նստեց գետնին։ Երթը կանգնած է այս պահին։  Ոստիկանության լրատվության բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ ոստիկանական բաժանմունքներ են բերվել 33 քաղաքացի: Նիկոլ Փաշինյանին ցուցարարները հայտնեցին, որ երթի վերջում մարդիկ են բերման ենթարկվում։  Փաշինյանը խորհուրդ տվեց այդ փաստին «ողբերգական» չվերաբերվել, քանի որ մարդիկ անընդհատ ավելանում են և բերման ենթարկվելը նույնպես քաղաքացիական անհնազանդության մի մաս է։  Երթի մասնակիցներին քիչ ուշ տեղեկացրին, որ Հյուսիս -հարավ  մայրուղին փակվել է մի խումբ գյուղացիների կողմից՝ Նոր Կյանքի հատվածում։  12.25 «Երևան մոլի»  մոտ ցուցարարներին դիմավորեցին պատ կազմած կարմիր բերետավորները Ցուցարարները, Շարունակում են քայլել Արշակունյաց փողոցով, փակելով այն երկու կողմից։ Երթը ընթանում է  ոստիկանների ուղեկցությամբ։ Նրանք խցանված մեքենաների միջով հասան «Երևան մոլ» առևտրի կենտրոն:   Ցուցարարներին դիմավորեցին «կարմիր բերետավորները»՝ պատ կազմած: Մի քանի րոպե նրանց մոտ մնալուց հետո ցուցարարները շարժվեցին դեպի «Հայրենիք» կինոթատրոն:  Ավտոմեքենաներից հնչող շչակներն ու վուվուզելաների ձայնը չեն լռում։ 11.59 Շարժման մասնակիցները քայլում են վուվուզել փչելով  Շարժման մասնակիցների թիվը գնալով ավելանում է։ Նվեր ստացած թմբուկներին ավելացել են նաև վուվուզելները։  11.50  Դավիթ Սանասարյանի ձեռքին Սերժ Սարգսյանի նկարն է՝ շրջված տեսքով Ցուցարարներն այս պահին քայլում են Արշակույնաց պողոտայով: Նրանց մի մասն անցավ փողոցի մյուս հատված, ոստիկանները վազեցին նրանց հետեւից՝ փորձելով բացել փողոցի երթեւեկելի հատվածը: Ճանապարհին մեծ թվով մեքենաներ կան, որոնք ազդանշաններ են արձակում, այս կերպ հայտնելով իրենց աջակցությունն ակցիայի մասնակիցներին: Ակտիվիստ Դավիթ Սանասարյանի ձեռքին Սերժ Սարգսյանի նկարն է՝ շրջված տեսքով: