Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծել են

Քաղաքականություն
tirayr-1

«Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանն այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ծեծի է ենթարկվել: Նա ձախ քունք- ծոծորակային հատվածում  փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել:  «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամնունքի վարիչ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ կյանքին վտանգ չի սպառնում, բայց դեռ 6-7 ժամ պետք է մնա հիվանդանոցում: Տիրայր Մուրադյանը պատմեց, որ ծեծից առաջ ֆիքսել է երկու անձի դեմքեր, որոնք իրենց չեն պահել որպես հավաքի մասնակից. «Անընդհատ մարդկանց հեռախոսով  պատմում էին, թե ինչ էին տեսնում:    Դեմքերը ֆիքսելուց հետո քաղաքացիական հագուստով անձինք դիմել են  փախուստի: Այնուհետեւ  շատ չանցած՝ մոտեցել նրան եւ  հարցրել, թե «խի ես նկարում»:  Ծեծի ենթարկելուց հետո դիմել են փախուստի:    Լրագրողը պատմեց, որ ծեծի ենթարկելու ժամանակ երթուղայինի մեջ ոստիկաններ են եղել եւ նրանք այդ ամենը տեսել են: